Ի՞նչ դժվարությունների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանելիս։
Այսօր Գորիսում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էնդրյու Թըրները։
Քննարկումները համակարգեցին Արմինե Մելիքյանը և Սյուզաննա Գրիգորյանը:
Խոսեցինք ֆիզիկական, ընթացակարգային ու հաղորդակցական խոչընդոտների մասին և լսեցինք մասնակիցների առաջարկները։ Քննարկման արդյունքները կօգտագործվեն դատարանների մատչելիությունը խթանող ուղեցույցները մշակելիս։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավման համար։
—
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հավասար մատչելիության խթանում» ծրագիրն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
