Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Աուտիզմի վերաբերյալ հանրային հայտարարությունները պետք է հիմնվեն գիտական տվյալների վրա

ԱՄՆ առողջապահության նախարարության կողմից տարածվել է հաղորդագրություն, որտեղ խոսվում է աուտիզմի «համաճարակի» մասին, ինչպես նաև առաջարկվում են որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ լեյկովորին) և բարձրացվում են հարցեր պարացետամոլի (Tylenol) օգտագործման շուրջ։

Ցանկանալով կանխել այս տեղեկությունների առաջացրած ազդեցությունը՝ կարևոր ենք համարում նշել, որ՝

Պարացետամոլն ամենաշատ ուսումնասիրված միջոցներից է: Հետազոտությունները դեռ չեն ապացուցում պարացետամոլի և աուտիզմի միջև հստակ պատճառական կապը: Աուտիզմ ունեցող մարդիկ եղել են նաև ժամանակներում, երբ չկար պարացետամոլը:

Չկան բավարար տվյալներ Լեյկովորինի անվտանգության և արդյունավետության մասին, որպեսզի այն համարվի աուտիզմի «բուժման» հաստատված մեթոդ, ուստի հարցին պետք է մոտենալ խիստ զգուշավորությամբ:

Աուտիզմ ունեցող անձանց աջակցությունը չպետք է սահմանափակվի միայն առողջապահական ծառայությունների մասին քննարկումներով: Աուտիզմ ունեցող անձանց ընդունումը և ներառումը պահանջում են կրթական, հաղորդակցական և սոցիալական համալիր ծառայություններ, հարգանք արժանապատվության և բազմազանության նկատմամբ:

Աուտիզմի սպեկտրի խանգարման «դեպքերի աճը» հիմնականում կապված է ախտորոշման չափանիշների փոփոխության և ճանաչելիության բարձրացման հետ, ոչ թե միայն իրական աճի։

Աուտիզմը մշտապես եղել է քաղաքական շահարկումների առանցքում: Այսպիսի հայտարարությունները կարող են հույսեր կամ անհիմն վախեր առաջացնել։ Խնդրում ենք զգուշությամբ մոտենալ նման նորություններին և հիմնվել միայն վստահելի, գիտականորեն հաստատված տվյալների վրա։

Խորհուրդ — Նախքան ցանկացած դեղորայք օգտագործելը, անպայման խորհրդակցեք բժշկի հետ և մի վստահեք միայն հնչեղ վերնագրերին։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։