Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Բարձրագույն կրթության նոր օրենքում ամրագրվել են մատչելիության վերաբերյալ մեր առաջարկները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։

Մեր ջատագովության արդյունքում օրենքով ամրագրվեցին ներառականության և մատչելիությանն ուղղված գործնական մեխանիզմներ։

Նոր օրենքն ամրագրում է՝
— Լիցենզավորման կարգում պետք է լինեն մատչելիության հստակ պահանջներ՝ երաշխավորելով, որ խոսքը ոչ միայն հռչակագրային սկզբունքների, այլև իրական չափանիշների մասին է,
— Բուհերը պետք է ունենան առանձին բաժին կամ պատասխանատու աշխատող ներառականության և մատչելիության ապահովման համար,
— Բուհերի և գիտական կազմակերպություններն ունեն ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ապահովման պարտականություն,
— Ներառականության ապահովման նպատակով բուհերը պետք է մատուցեն աջակցության ծառայություններ՝ մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև անհատական ուսուցման պլաններ.
— Ոչ միայն ուսանողները, այլև ակադեմիական և գիտական կազմի ներկայացուցիչները պետք է ունենան ձեռքբերումներ գրանցելու հավասար հնարավորություններ։

Այսպիսով՝ բարձրագույն կրթության համակարգի համար ամրագրվեցին օրենսդրական երաշխիքներ, որոնք նախկինում բացակայում էին և խոչընդոտում էին հաշմանդամություն ունեցող ուսանողների և դասախոսների իրավունքների պաշտպանությանը։

Ուրախ ենք, որ մեր համառ ջանքերը հանգեցրին այս արդյունքին։ Հիմա կարևոր է, որ կառավարությունը, բուհերը և մյուս դերակատարները մեզ հետ գործընկերությամբ աշխատեն, որպեսզի օրենքի դրույթները կյանքի կոչվեն և իրականում ապահովեն բոլորի կրթության իրավունքը։

Շնորհակալ ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանին մեր առաջարկները երկրորդ անգամ ներկայացնելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը առաջարկները մեծ մասամբ ընդունելու համար։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։