Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Արդարադատությունը պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար

Սահմանադրությունը հստակ ասում է․ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

Բայց արդյոք սահմանադրական այս պահանջը իրականությո՞ւն է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հայաստանում գործող դատարանների շենքերից մեծ մասի մուտքը հարթ չէ և չունի թեքահարթակ։ Շատ շենքերում սանհանգույցները և դահլիճներն անմատչելի են։ Հաճախ դատական կարգադրիչներն ու փաստաբաններն են գրկած բարձրացնում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց։ Իսկ դա մարդու արժանապատվության իրավունքի խախտում է։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին ապահովել՝
դատարանների ֆիզիկական մատչելիությունը (մուտքերը, սանհանգույցները, դահլիճները, խցերը, աշխատասենյակները և այլն),
հաղորդակցության մատչելիությունը (ժեստերի լեզվով թարգմանությունը, մատչելի ձևաչափերով փաստաթղթերը, պարզ խոսքը և այլն)
ընթացակարգային հարմարեցումները (օրինակ՝ լրացուցիչ ընդմիջումները, օգնողի ներկայությունը և այլն)։

Մատչելիության ապահովման պարտավորությունն անվերապահ է։ Այն չի կարող շարունակաբար հետաձգվել կամ արդարացվել ռեսուրսների սակավությամբ։

Առաջիկա ամիսներին մեր ջատագովության ջանքերը ուղղված կլինեն նաև դատարանների մատչելիության ապահովմանը, որովհետև արդարադատություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ դատարանները մատչելի են բոլորի համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հավասար մատչելիության խթանում» ծրագիրն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ։ Ներկայացված տեսակետները «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությանն են և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։