Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մեր լուծումն ընդգրկվել է Zero Project 2026-ի կարճ ցուցակում

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր լուծումներից մեկն ընդգրկվել է Zero Project 2026 մրցանակաբաշխության կարճ ցուցակում։

Այս տարվա մրցանակաբաշխությունն ուղղված է մատչելիության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև ճգնաժամային արձագանքի լուծումներին։

2024 թվականին ASB Armenia-ի աջակցությամբ մենք մեկնարկեցինք հաշմանդամություն ունեցող փախստականների համար հոգեսոցիալական մոբիլ (տնային այցելությունների և առցանց) ծառայությունների ծրագիրը։ Այս ծրագիրը դարձավ համակարգված և արդյունավետ լուծում այն անձանց համար, որոնք անմատչելիության պատճառով չէին կարող օգտվել առկա ծառայություններից։ Ծրագիրն իրականացվում էր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ՝ որպես կազմակերպության, որը կարևոր առաքելություն ուներ Լեռնային Ղարաբաղում։

Մեր ծրագիրն արժանացել է փորձագետների գնահատանքին՝ 93 երկրից ներկայացված 586 թեկնածուներից հայտնվելով 163 առաջատար նախաձեռնությունների շարքում։

Հուսով ենք, որ մենք կլինենք այս տարվա մրցանակակիրների թվում։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։