Կեղծ լուրերն ավելի արագ են տարածվում, երբ քաղաքական բուռն քննարկումներ են ընթանում կամ տեղի են ունենում ոչ սովորական իրադարձություններ։
Հուլիսի 19-ին անցկացված մեր դասընթացը «Մեդիագրագիտություն և իրավունքների պաշտպանություն. ինչպե՞ս ճանաչել ու դիմակայել ապատեղեկատվությանը» թեմայով էր։
Մեր նպատակն էր հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները՝ ճանաչելու կեղծ լուրերը, մանիպուլյացիան և օգտագործելու տարբեր գործիքներ։
Մեդիանախաձեռնությունների կենտրոնի լրագրող Նելլի Ռաֆայելյանի օգնությամբ քննարկեցինք զգայուն հարցեր, խմբային աշխատանքների ժամանակ կիրառեցինք առցանց տարբեր գործիքներ։
Օրվա վերջում Մուշեղ Հովսեփյանի հետ քննարկեցինք հաշմանդամություն ունեցող անձանց անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Ի՞նչ տվյալներ են մշակվում մեր մասին և ի՞նչ անել, երբ կարծում ենք, որ խախտվել են մեր իրավունքները։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
