Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Հոգեկան առողջության խնդիրների շահարկումը քաղաքական քննարկումներում

Քաղաքական քննարկումները հաճախ ուղեկցվում են հոգեկան առողջության խնդիրների բացահայտ կամ քողարկված շահարկմամբ։

Հոգեկան առողջության տարբեր խնդիրների անվանումները կամ դրանց դրսևորումներն օգտագործվում են որպես պիտակ՝ միմյանց վիրավորելու, ծաղրելու կամ որոշումներն արժեզրկելու համար։ Այսպես վարվում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև սոցիալական ցանցերում շատ օգտատերեր։

Սակայն սա վտանգավոր և սխալ գործելակերպ է, քանի որ․
— Արժեզրկում է քաղաքական բանավեճը՝ շեղելով ուշադրությունը փաստերից ու պատասխանատվությունից.
— Վիրավորական է այն մարդկանց համար, որոնք իսկապես բախվում են հոգեկան առողջության հետ կապված տարբեր մարտահրավերների ու խտրական վերաբերմունքի։
— Չի լուծում ոչ մի քաղաքական խնդիր, այլ միայն խորացնում է ատելության մթնոլորտը։

Փոխարենը կարելի է քննադատել տվյալ անձի գործողություններն ու որոշումները։ Այդ քննադատությունն էլ պետք է լինի փաստարկված ու հարգալից՝ առանց խտրական պիտակների։

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։