Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հայաստանի զեկույցը կքննարկվի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը 4-րդ անգամ կդիտարկվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից։

Այս գործընթացը նման է միջազգային «քննության»։ Մոտավորապես 4.5 տարին մեկ՝
1. Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է, թե ինչ է արել մարդու իրավունքների պաշտպանության համար,
2. Մյուս երկրները կարող են հարցեր բարձրացնել, քննադատել և առաջարկներ ներկայացնել,
3. Իսկ վերջում առաջարկների հիման վրա հատուկ զեկույց է կազմվում։

Հայաստանի կառավարության զեկույցից բացի, զեկույցներ են ներկայացրել նաև տարբեր կազմակերպություններ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն առանձին զեկույց է ներկայացրել մատչելիության և բնակարանի իրավունքի վերաբերյալ։ Մենք միացել ենք նաև այլ կազմակերպությունների առաջնորդությամբ մշակված 2 զեկույցների, որոնցից մեկը կենտրոնանում է հոգեբուժական ծառայությունների վրա։

Զեկույցներից քաղվածքը կարող եք գտնել Մարդու իրավունքների խորհրդի կայքում — Առնչվող նյութը

Հայաստանի դիտարկումը տեղի կունենա մայիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ից մինչև 20:00-ն։ Այն կհեռարձակվի ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով, այդ թվում՝ անգլերեն և ռուսերեն։ Հեռարձակման հղումը՝ Տեսագրությունը ՄԱԿ-ի կայքում


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։