Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

ՄԱԿ-ի կոմիտեն հրապարակել է Հայաստանին ուղղված հիմնախնդիրների նախնական ցանկը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն երեկ հրապարակել է Հայաստանի մասին իր հիմնախնդիրների ցանկը։

Այն անդրադառնում է գրեթե բոլոր հարցերին, որոնք ներկայացրել էինք կոմիտեին մեր ստվերային զեկույցում և մարտի 25-ին՝ Ժնևում խորհրդակցության ժամանակ։

Կառավարությունը պետք է գրավոր պատասխանի այս հիմնախնդիրներին։ Կոմիտեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների զեկույցը հավանաբար կդիտարկի 2027 թվականին։

ℹ Հիմնախնդիրների ցանկի անգլերեն և հայերեն տարբերակները հասանելի են այստեղ՝ Կից փաստաթուղթը։

Հ.Գ. Սա հիմնախնդիրների ցանկի նախնական՝ չխմբագրված տարբերակն է, և հնարավոր են վրիպակներ։ Հայերեն թարգմանությունը պաշտոնական չէ. այն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ կողմից։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։