Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հայաստանը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին

Հայաստանը պաշտոնապես միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին, որը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ավելի քան մեկ տարի առաջ սկսել էր իր ջատագովության աշխատանքները, որպեսզի Հայաստանը ներգրավվի այս կարևոր միջազգային հարթակում։

Հռչակագիրը սահմանում է մի շարք պարտավորություններ՝
Միջազգային զարգացման ծրագրերը և հումանիտար աջակցության ծրագրերը դարձնել մատչելի և ներառական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Մինչև 2028 թ․ ապահովել, որ միջազգային զարգացման ծրագրերի նվազագույնը 15%-ն ունենա հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հատուկ նպատակ («15 տոկոս 15 տոկոսի դիմաց» սկզբունքի հիման վրա)։
Այդ ծրագրերի մասին որոշումներ կայացնելիս ներառել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին։
Վերացնել բազմակի խտրականության դրսևորումները, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունը։
Բարելավել տվյալների հավաքման համակարգերը և կիրառել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հաշմանդամության ցուցիչը՝ ներառման առաջընթացին հետևելու համար։

Հռչակագրին միանալը միայն առաջին քայլն է։ Հայաստանն այժմ պետք է ապահովի դրա իրագործումը, այդ թվում՝ անհրաժեշտ ֆինանսավորումը, միջազգային գործընկերների հետ բանակցությունները։

2028 թվականին պետությունները պետք է ներկայացնեն իրենց առաջընթացը։ Հռչակագիրը ևս մեկ կարևոր գործիք է մեզ համար՝ պահանջելու հաշվետվողականություն և մասնակցություն մեզ վերաբերող որոշումների կայացմանը։

Ամման-Բեռլինի հռչակագիրն այժմ հասանելի է անգլերենով, ֆրանսերենով և ռուսերենով — Առնչվող նյութը


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։