Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտե ենք ներկայացրել ստվերային զեկույց։
«Ստվերային» են անվանում այն զեկույցը, որը ներկայացնում է հասարակական կազմակերպությունը՝ կառավարության կողմից մարդու իրավունքների ապահովման իրական պատկերը փոխանցելու նպատակով։ Այն հաճախ անդրադառնում է խնդիրների, որոնց մասին չեք գտնի կառավարության զեկույցում։
Ի՞նչ խնդիրներ ենք ներկայացրել զեկույցում։ Մեր զեկույցն անդրադառնում է բազմաթիվ օրակարգային հարցերի։ Ահա հինգ օրինակ, թե ինչի մասին է այն՝
Անմատչելիություն — Հանրային շենքերը, ծառայությունները և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերը հիմնականում անմատչելի են, իսկ վերահսկողությունը բացակայում է։
Հաշմանդամության գնահատման բացեր — Համակարգը շարունակում է մնալ բժշկական մոտեցմամբ, թափանցիկությունը բացակայում է, և շատ մարդիկ չեն ստանում համապատասխան կարգավիճակ։
Հաշմանդամություն ունեցող փախստականների խնդիրներ — Բնակարանային և սոցիալական աջակցության ծրագրերը հաճախ արդյունավետ և մատչելի չեն, իսկ խնդիրները խորանում են։
Խտրականություն և անհավասարություն — Թեև հաշմանդամության հիմքով խտրականությունն օրենքով արգելված է, բայց խտրականության հանդիպելիս մարդիկ հաճախ մենակ են մնում։
Խնամքի հաստատություններում բռնություններ — Հաստատություններում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը շարունակում են մնալ առանց պատշաճ իրավական արձագանքի։
Ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Մարտին կոմիտեն կհանդիպի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Հանդիպումից հետո կոմիտեն Հայաստանի կառավարությանը կներկայացնի խնդիրների ցանկ՝ ակնկալելով կառավարության արձագանքը։
Ամբողջական զեկույցը հասանելի է անգլերեն —։
Մյուս կազմակերպությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հասանելի են այստեղ — Առնչվող նյութը
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
