Human Rights Watch-ը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը։
Հայաստանին առնչվող հատվածն այս տարի ևս առանձին անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։
Զեկույցում նշում է. «Հայաստանը շարունակում է չունենալ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների ներդրման համապարփակ ծրագիր և շարունակում է առաջնահերթություն տալ հաստատություններին և ինստիտուցիոնալ խնամքին»։
Զեկույցը նաև ընդգծում է 2024-ի մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից խնամքի հաստատություններում դիտորդական խմբի փակումը, որին անդամակցում էր նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։ Խումբը փակվել էր աղմկահարույց բացահայտումներից հետո, որոնք այդպես էլ պատշաճ կերպով չհետաքննվեցին։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
