Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

2024 թվականին ներկայացրել ենք 307 առաջարկություն՝ 30 իրավական ակտի վերաբերյալ

Աղետների ռիսկերի կառավարումից մինչև բարձրագույն կրթություն, սոցիալական աջակցությունից մինչև ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումների կանխարգելում և այլն։

2024-ին մենք մեծացրել ենք օրենսդրության բարելավման մեր ջանքերը՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացմանը։

Մենք դիտարկել ենք e-draft.am-ում հրապարակվող բոլոր նախագծերը՝ հասկանալու, թե դրանք որքանով են անդրադառնում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Միայն այս տարի ներկայացրել ենք 307 առաջարկություն և դիտարկում 30 իրավական ակտի վերաբերյալ։ Դա ավելին է, քան կարողացել էինք անել նախորդ երեք տարիներին միասին։

Մենք շարունակել ենք ջատագովել խտրականության դեմ նոր օրենքի ընդունման ուղղությամբ։

Օրենքներից և ռազմավարություններից բացի, առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել բյուջեի և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերին։

Չնայած մեր ոչ բոլոր առաջարկներն են ընդունվում որոշում կայացնողների կողմից, այնուամենայնիվ, դրանց մեծ մասն ազդեցություն է ունենում նրանց որոշումների վրա։ Իսկ չընդունված առաջարկները շարունակում են մնալ մեր սեղանին՝ կրկին որոշում կայացնողների օրակարգում հայտնվելու նպատակով։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։