Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

2024 թվականին հեռախոսային խորհրդատվությամբ աջակցել ենք ավելի քան 200 անձի

Մեր տեսանելիությունը շարունակաբար մեծանում է։ Դրա շնորհիվ մեզ ավելի շատ մարդիկ են սկսում դիմել՝ ստանալու տեղեկություններ կամ խորհուրդներ իրենց իրավունքների վերաբերյալ։

2024 թվականին ավելի քան 200 անձ է դիմել մեզ հեռախոսազանգի միջոցով։ Խոսքը ոչ թե զանգերի թվի, այլ զանգող անձանց մասին է։ Ճնշող մեծամասնության դեպքում անձանց հետ կապը չի սահմանափակվել մեկ զանգով։ Ավելին, հաճախ այդ կապը դարձել է պարբերական։

Հեռախոսազանգի միջոցով խորհրդատվությանը հիմնականում հաջորդել են այլ ծառայություններ։ Օրինակ՝ իրավաբանական օգնություն, սոցիալական աշխատանք, թափուր աշխատատեղերի որոնման հարցում աջակցություն և այլն։

Մեզ զանգել են շատ տարբեր հարցերով՝ հաշմանդամության սահմանումից մինչև տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրեր։

Լսողության խնդիրներ ունեցող անձինք մեզ հետ կապ են հաստատել տեսազանգով, որի ժամանակ ապահովել ենք հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն:

Մեր այս ծառայությունը տրամադրվում է աշխատակազմի՝ աշխատաժամանակից դուրս ժամանակի կամավոր ներդրմամբ։ 2025-ին մենք կփորձենք ներգրավել ռեսուրսներ՝ հասանելի դառնալու ավելի մեծ թվով մարդկանց։

Ի դեպ, ամանորյա տոներին հեռախոսի, WhatsApp-ի կամ Viber-ի փոխարեն հասանելի կլինի մեր ֆեյսբուքյան էջը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։