Թափանցիկությունը մեծացնում է վստահությունը, իսկ վստահությունը՝ բերում փոփոխություններ։
Այս շաբաթ մենք ամփոփեցինք 2024 թվականը՝ մեր թիմի գործունեությունը, մարտահրավերներն ու ձեռքբերումները։ Քննարկեցինք նաև 2025 թվականի անելիքները։
Տարին առանձնահատուկ է, որովհետև 2025-ի առաջին կեսին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն քննարկելու է Հայաստանի զեկույցը։ Վերջին անգամ այդ գործընթացը տեղի էր ունեցել 2017 թվականին։
Մեր 2024 թվականի հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա օրերին։ Տոնական օրերը մենք կօգտագործենք նաև պարզ կերպով մեր աշխատանքի ու դրա ազդեցության մասին խոսելու համար։
Եթե ունեք մեր գործունեության մասին հարցեր կամ առաջարկներ, մեզ հետ կարող եք կապ հաստատել 077 400350 (WhatsApp, Viber) համարով կամ գրելով info@dra.am հասցեին։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
