Հաշմանդամության սահմանման նոր համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների վերաբերյալ տեղեկացված լինելը կոռուպցիան կանխարգելելու արդյունավետ միջոցներից է:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման համապետական արշավի շրջանակներում նախորդ ամիս հանդիպումներ ենք ունեցել երեք մարզերում:
Մեր գործընկեր Աստղավարդ ՀԿ-ն մեզ հյուրընկալեց Վարդենիսում, EREO ՀԿ-ն՝ Վանաձորում, իսկ Գյումրիում՝ Կարիտաս Արեգակ հիմնադրամը (Emili Aregak):
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկել ենք հաշմանդամության գնահատման նոր գործընթացը՝ որտեղի՞ց սկսել, փոփոխությունները, ինչպե՞ս դիմել և ինչպե՞ս բողոքարկել որոշումները և այլն: Խոսել ենք նաև այդ նիստերին ՀԿ-ների և բժիշկների մասնակցության իրավունքից:
Հանդիպման մյուս մասը ազդարարման համակարգի մասին էր: Ինչպե՞ս անանուն ազդարարել կոռուպցիայի մասին azdararir.am-ի միջոցով:
Ի դեպ, եթե ունեք հարցեր կոռուպցիայի և հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ, կարող եք գրել կամ զանգել 077400350 համարին: Հասանելի է նաև WhatsApp-ում և Viber-ում:
—
«Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից «Հայաստան բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID Armenia) միջոցով։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
