Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Ավարտված ծրագրեր

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով

Ձեռքեր՝ արխիվային դարակի գունավոր պանակների մեջ փաստաթուղթ փնտրելիս

Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմաբ և տեղական կազմակերպությունների ջանքերով՝ ՆԵՖ Բելգիա, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:

Ծրագրի տևողությունը՝

01.10.2022-31.07.2023 թթ.

Ծրագրի նպատակը

Նպաստել համավարակի և պատերազմի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ դրա նախապայման դիտելով բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի արդյունավետությունը և օրինականությունը։ 

Ծրագրի խնդիրները՝

  1. Աջակցել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
  2. Բարձրացնել բժշկասոցիալական փորձաքննության վերաբերյալ իրազեկվածությունը դիմող անձանց շրջանում և աջակցել սոցիալական ծառայություններ տրամադրողների՝ հաղորդակցության կարողությունների զարգացմանը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։