Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մասնակցել ենք Հաշմանդամության եվրոպական տարածաշրջանային գագաթնաժողովին

Դեկտեմբերի 6-ին Բեռլինում տեղի ունեցավ Հաշմանդամության եվրոպական տարածաշրջանային գագաթնաժողովը, որը համախմբեց հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպություններին Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից:

Քննարկումների առանցքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումն էր, մասնավորապես՝
— Հոդված 11 – Վտանգավոր իրավիճակները և արտակարգ հումանիտար իրավիճակները,
— Հոդված 32 – Միջազգային համագործակցություն:

Տարածաշրջանային գագաթնաժողովը կազմակերպել էին Հաշմանդամության եվրոպական ֆորումը (European Disability Forum), Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարությունը և Գերմանիայի հաշմանդամության խորհուրդը։

Տարածաշրջանային այս գագաթնաժողովն անցկացվում էր Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, որը համատեղ կհյուրընկալեն Գերմանիան և Հորդանանը 2025 թվականի ապրիլին Բեռլինում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ևս պատիվ ունեցավ ներկա գտնվելու այս նշանակալից միջոցառմանը։ Դա արժեքավոր հնարավորություն էր կապեր հաստատելու եվրոպական կազմակերպությունների և այլ ակտիվ դերակատարների հետ և պլանավորելու հաջորդ տարվա անելիքները։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։