Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է:
Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք էլ ավելի քիչ բախվեն կոռուպցիայի դրսևորումներին:
Նոյեմբերի 22-23-ին համախմբել էինք երկու տասնյակ լրագրողների՝ ուսումնասիրելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և այդ իրավունքների վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը:
Դասընթացի նպատակն էր զարգացնել լրագրողների և խմբագիրների՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և կոռուպցիայի լուսաբանման կարողությունները:
Առաջին օրվա առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն էին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան բարեվարքություն» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը՝ ներկայացնելով այն աշխատանքները, որոնք իրականացվում են ծրագրի շրջանակներում:
Երկրորդ օրը կենտրոնացած էր կոռուպցիայի և մարդու իրավունքների հետ կապի վրա: Հենց այդ օրը ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրեց ազդարարման համակարգը:
—
«Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից «Հայաստան բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/ USAID Armenia) միջոցով։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
