Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Հայտարարություններ

Սոցիալական և առողջապահական ծառայությունների վերաբերյալ առցանց քննարկման հրավեր

Հայտարարության բարձրախոսի պատկերակ

Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։

Մենք շարունակում ենք հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց շրջանում քննարկումների շարքը։

Հերթական հանդիպմանը քննարկելու ենք սոցիալական և առողջապահական ծառայություններից օգտվելու մեր փորձառությունն ու հնարավոր դժվարությունները։

Հանդիպման արդյունքում վերհանված առաջարկությունները ներկայացվելու են պետական մարմիններին։

⏰ Հանդիպումը տեղի է ունենալու առցանց (Google Meet հարթակում), դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-13։00։

Միացեք մեզ՝ կիսվելու Ձեր պատկերացումներով, առաջարկություններով և փորձով։
Մենք ապահովում ենք մատչելի և աջակցող միջավայր քննարկումների համար։

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հայտը։ Գրանցումները բաց են մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ։
Հարցերի կամ դժվարությունների դեպքում կարող եք զանգել +374 77 400 350 (Whatsapp/Viber) համարով կամ գրել Ֆեյսբուքով։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Սկզբնական հայտարարության հղումը՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։