Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Քննարկել ենք ֆիզիկական մատչելիության նկատմամբ վերահսկողության բարելավումը

Ի՞նչ անել Հայաստանում ֆիզիկական մատչելիության նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ունենալու համար։

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը գործընկեր կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել ենք հենց այդ հարցը։

Հանդիպմանը Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունը մատչելիության վերաբերյալ։ Դա մի փաստաթուղթ է, որը մանրամասնում է, թե ինչ են պարտավոր անել պետությունները կոնվենցիայի 9-րդ հոդվածն ապահովելու համար։

Ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում տարբեր կողմերից փորձեցինք հասկանալ խոչընդոտները և համատեղ ջատագովության հնարավորությունները։

2025-ին մեր անելիքները ցանկը հիմնված կլինի նաև այս քննարկման հիման վրա։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։