Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Մեր առաջիկա դասընթացը նախատեսված է լրագրողների և խմբագիրների համար, որոնք վերջին երկու տարվա ընթացքում չեն մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող դասընթացի։
Երկու օրերի ընթացքում կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, լուսաբանման սկզբունքները և կոռուպցիայի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա։
Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 22-ից 23-ը։ Գրանցման հղումը՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)
⏰ Գրանցվել կարող եք մինչև նոյեմբերի 16-ը (18:00-ն)։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգել +374 77 400 350 համարին, որը հասանելի է նաև WhatsApp-ում և Viber-ում։
—
«Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID Armenia) միջոցով:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
