Վերջին շրջանում լսողության խնդիր ունեցող որոշ երիտասարդներ բախվում են ևս մեկ խնդրի։ Չափահաս դառնալուց հետո նրանց հաշմանդամությունը չի սահմանվում:
‼ Որպես հետևանք՝ նրանք զրկվում են իրենց իրավունքներն իրացնելու, այդ թվում՝ սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորություններից:
Նմանատիպ իրավիճակում էր հայտնվել նաև Ռուզաննան: Մինչև 18 տարին լրանալը նա ունեցել է «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը: Չափահասությունից հետո՝ 2023-ին, հաշմանդամությունը չէր սահմանվել հետևյալ հիմնավորմամբ. «[Լսողության] խնդիրը չի բերել կենսագործունեության որևէ սահմանափակման, ուստի հաշմանդամության սահմանման համար հիմքեր չկան»։ Նա բողոքարկել էր այդ որոշումը, սակայն անարդյունք։
Ի վերջո, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ աջակցությամբ Ռուզաննան նախորդ տարի դիմեց դատարան։
Մեկ տարի անց լավ լուրերի ժամանակն է։ Մեկ ամիս առաջ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրեց Միասնական սոցիալական ծառայությանը սահմանել հաշմանդամության 2-րդ խումբ։
Եթե դուք էլ ունեք հաշմանդամության սահմանման հարցերում անվճար իրավաբանական օգնության կարիք, կապ հաստատեք մեզ հետ +374 77 400 350 համարով, որը հասանելի է WhatsApp-ում և Viber-ում։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
