Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Երևանի քաղաքապետարանն այս տարի պլանավորել է կառուցել 400 թեքահարթակ:
Դրանք մատչելի կլինեն ինչպես տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, այնպես էլ տեսողության խնդիրներ ունեցող անձանց՝ նախազգուշացնող տակտիլային սալիկների միջոցով:
Հայտնեք մեզ այն հասցեները, որտեղ ցանկանում եք, որ դրանք կառուցվեն: Հասցեները կարող եք ուղարկել ֆեյսբուքյան էջին կամ +37477400350 համարին (Whatsapp և Viber):
Ցանկալի է, որ հնարավորինս մանրամասն նշեք հասցեն (օրինակ՝ նշելով քարտեզի վրա): Կարող եք նաև կցել լուսանկարը:
‼ Հիշեք, որ խոսքը միայն մայթերի և անցումների մասին է, ոչ թե շենքերի մուտքերի:
Պայմանավորվածության համաձայն՝ մենք կամփոփենք բոլոր առաջարկները և կփոխանցենք Երևանի քաղաքապետարան՝ այդ հասցեներն առաջնահերթ դիտարկելու ակնկալիքով:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
