Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Հայտարարություններ

Հոգեկան առողջության պետական ծառայությունների վերաբերյալ քննարկման հրավեր

Հայտարարության բարձրախոսի պատկերակ

Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։

Մենք շարունակում ենք հոգեկան առողջության ծառայությունների վերաբերյալ մեր քննարկումների շարքը։

Հերթական հանդիպմանը քննարկելու ենք հոգեկան առողջության պետական ծառայություններից (ներառյալ՝ հոգեբանական օգնություն, հոգեսոցիալական աջակցություն, սոցիալական աշխատանք, հոգեբուժական ծառայություններ և այլն) օգտվելու մեր փորձառությունն ու հնարավոր դժվարությունները։

Հանդիպման արդյունքում վերհանված առաջարկությունները ներկայացվելու են պետական մարմիններին։

⏰ Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում, մայիսի 25-ին՝ ժամը 11։00-13։00։

Մենք հրավիրում ենք հոգեկան առողջության ծառայություններից օգտվող բոլոր անձանց՝ կիսվելու Ձեր պատկերացումներով, առաջարկություններով և փորձով։
Մենք ապահովում ենք մատչելի և աջակցող միջավայր քննարկումների համար։

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտը։
Գրանցումները բաց են մինչև մայիսի 22-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգել +374 77 400 350 (Whatsapp/Viber) համարով կամ գրել Ֆեյսբուքով։

Սկզբնական հայտարարության հղումը՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։