Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Ինչպե՞ս կարող են աջակցող տեխնոլոգիաները նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին, այդ թվում՝ հագնվելուն և սնվելուն։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և «Թերապիստները Հայաստանի համար» կազմակերպությունը ներկայացնում են «Աջակցող տեխնոլոգիա և ադապտիվ սարքեր սնվելու և հագնվելու համար» վեբինարը:
Վեբինարը նախատեսված է ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների և անհատ մասնագետների համար։ Խրախուսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Երկու ժամ տևող վեբինարի բանախոսը դոկտոր Լեոն Վաշինգտոնն է, ով էրգոթերապիստ է և Թեքսասի կանանց համալսարանի կլինիկական պրոֆեսոր։
Վեբինարը տեղի կունենա 2024 թ. ապրիլի 18-ին (հինգշաբթի)՝ Հայաստանի ժամանակով 19:00-ից 21:00-ն։
Կապահովվի հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն։ Հանդիպումն անհրաժեշտության դեպքում կթարգմանվի նաև հայերեն ժեստերի լեզվով։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես` մինչև ապրիլի 16-ը։ Հղումը՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)
—
Վեբինարն իրականացվում է «Անկախություն ու արժանապատվություն առօրյա կյանքում՝ աջակցող սարքերի միջոցով» ծրագրի շրջանակներում՝ «STRIVE» ծրագրի աջակցությամբ։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՆԵՖ Բելգիայի (NEF Belgium) կողմից՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
