Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակումը՝ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց մասին

«Հայաստանը պետք է ընդլայնի առկա աջակցության ծրագրերը` ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք ստանան այն աջակցությունը, որի կարիքն ունեն»:

Միջազգային ճգնաժամային խմբի նոր հրապարակումը նաև հաշմանդամություն ունեցող արցախցիների հիմնախնդիրների մասին է:

Մարդկային պատմությունների միջոցով հրապարակումն անդրադառնում է հաստատություններում տեղավորման հիմնախնդրին: Հաստատությունը երբեմն կյանքի կազմակերպման միակ առաջարկվող տարբերակն է, մինչդեռ կառավարության պարտավորությունը հաստատություններ մուտքը կանխելն է:

Հրապարակումը հղում է անում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության մշտադիտարկումներին:


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։