Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Հաճախ մենք կենտրոնանում ենք առօրյա խնդիրների վրա՝ մոռանալով ապագայում հնարավոր խնդիրները կանխելու և նոր հնարավորություններ բացահայտելու անհրաժեշտությունը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու արհեստական բանականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ներածական դասընթացի։
Դասընթացին կներկայացվեն հետևյալ թեմաները՝
— Ի՞նչ է և ի՞նչ չէ արհեստական բանականությունը
— Ի՞նչ դեր կարող է ունենալ արհեստական բանականությունը մեր առօրյայում
— Ինչպե՞ս կարող են հասարակական կազմակերպությունները օգտագործել արհեստական բանականությամբ գործիքներն իրենց աշխատանքը դյուրացնելու համար
— Ինչպե՞ս արհեստական բանականությամբ գործիքները կարող են հաշմանդամության հիմքով խտրական լինել
— Ի՞նչ կարող են անել հասարակական կազմակերպությունները արհեստական բանականության գործիքներն ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործելու համար
Դասընթացի մասնակիցները կունենան խմբային աշխատանքի միջոցով դեպքերի ուսումնասիրության հնարավորություն։
Դասընթացը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում արհեստական բանականության առաջխաղացմամբ։
Խրախուսվում է նաև հաշմանդամություն ունեցող ակտիվիստների մասնակցությունը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ անդամների հայտերը կդիտարկվեն առաջնահերթ։
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին (10:00-15:00) և 17-ին (10:00-13:30)։ Դասընթացը կանցկացվի Երևանում։ Վայրի մանրամասների մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները՝ նախօրոք։ Կազմակերպությունը, ցավոք, չի հոգում տրանսպորտային և գիշերակացի ծախսեր։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես` մինչև դեկտեմբերի 14-ը (13:00-ն) — Մասնակցության հայտը (արխիվային հղում)։
Հանդիպումն անհրաժեշտության դեպքում կթարգմանվի նաև հայերեն ժեստերի լեզվով։ Հանդիպման վայրը մատչելի է սայլակով տեղաշարժվող անձանց համար։ Խելամիտ այլ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նշել գրանցվելիս:
Դասընթացն իրականացվում է Արհեստական բանականություն և հասարակություն եվրոպական հիմնադրամի և Հաշմանդամության եվրոպական ֆորումի աջակցությամբ։
Սկզբնական հայտարարության հղումը՝ Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
