Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման և ծառայությունների կազմակերպման խնդիրները

Այսօր Ազգային ժողովում մտահոգություններ են հնչել հեռուստաեթերում ժեստերի լեզվով թարգմանության պահանջի ապահովման դժվարությունների մասին։ Քննարկման մասնակիցները որպես հիմնական պատճառ նշել են ժեստերի լեզվի թարգմանիչների փոքր թիվը։

Նախորդ տարի մենք խորհրդակցություններ էինք անցկացրել և հրապարակել երկու ուսումնասիրություն։

Առաջին ուսումնասիրությունը ցույց էր տալիս բարձրացված խնդիրը լուծելու հնարավոր ճանապարհները։ Այն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման միջազգային փորձի վերաբերյալ էր — Առնչվող նյութը

Երկրորդ ուսումնասիրությունն այն մասին էր, թե ինչպես են տարբեր երկրներում տրամադրում ժեստերի լեզվի թարգմանչական ծառայություններ — Առնչվող նյութը

—
Ուսումնասիրություններն իրականացրել էինք «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։