Հեռանա՞լ հայրենիքից կյանքը փրկող բժշկական օգնություն ստանալու համար՝ վտանգելով անձնական ազատությունն ու անվտանգությունը: Թե՞ մնալ սեփական տանը և վտանգել կյանքն ու առողջությունը:
Հաշմանդամություն ունեցող արցախցիները ստիպված են կատարել այս ընտրությունը, որին ոչ ոք երբեք չպետք է բախվի:
Դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարման անհնարինության հետևանքով վտանգված է հեմոդիալիզ ստացող անձանց կյանքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 41 արցախցի ստանում է հեմոդիալիզ։ Նրանցից 19-ը վերջին օրերին տարհանվել են Հայաստան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, իսկ 10 մարդ կտեղափոխվի առաջիկա օրերին։
Այդ դժվար որոշումն այլ կերպ են կայացրել 12 անձինք։ Նրանք հրաժարվել են մեկնել Արցախից՝ ընտրելով սեփական տունը:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
