Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Բուժաշխատողի պատմությունը՝ շրջափակման պայմաններում բուժում ստանալու դժվարությունների մասին

«Մենք հիմա ոչ թե ապրում ենք, այլ կանք»,- ասում է 45-ամյա կինը, որ բոլոր արցախցիների պես պայքարում է արժանապատիվ կյանքի համար։ Բայց ի տարբերություն շատերի, նա ստիպված է պայքարել երկու ճակատում: Նա քաղցկեղ ունի։

Արցախում սննդի պաշարների օրեցօր նվազմանը զուգահեռ փոխվում են նաև նրա բժշկական հետազոտությունների արդյունքները։ Դժվար է այդ տվյալների բարելավում ակնկալել, երբ սննդամթերքի խանութներն ամբողջովին դատարկ են։

Գյուղում ապրող գործընկերները մեծ հոգատարությամբ նրան միս, ձու, մրգեր են բերում։ Նա բուժաշխատող է՝ մարդ, ով պայքարում է նաև ուրիշների համար։

Քիմիաթերապիայից հետո անհրաժեշտ դեղերն Արցախում առկա չեն։ Որոշ ժամանակ առաջ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հնարավոր եղավ դեղերը ձեռք բերել։ Այժմ օնկոգինեկոլոգի զննության հերթն է, իսկ բժիշկն անցակետից այն կողմ է՝ Երևանում է։

«Դժվարությունները հաղթահարելի են, բայց դրանք չափից դուրս շատ են։ Հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասում է նա։

—
Շրջափակված Արցախում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 9000 մարդ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։