Դժվար և երկար կարող է լինել նաև վերականգնողական կենտրոնի ճամփան։ Եվ դա ոչ թե ձմեռվա բուքի և սառնամանիքի, այլ՝ Արցախի շրջափակման հետևանքով։
Ասկերանի շրջանում ապրող տղային, որ մանկական ուղեղային կաթված ունի, վառելիքի բացակայության պատճառով ծնողները չեն կարողանում տանել տեղի վերականգնողական կենտրոն։ Այս տարի նա չի կարողացել օգտվել նաև առողջարանային բուժումից, որն ապացուցել էր օգտակարությունը նրա համար։
Ժամանակին նա կարող էր վայելել թարմ մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի պարզ և շատ մարդկային հաճույքները: Հիմա՝ ոչ։ Սառնարանի դատարկ դարակներն այժմ հիշեցնում են շրջափակման ու ամենօրյա զրկանքների մասին։ Հիմա նույնիսկ ալյուրի շատ քիչ պաշարն է իսկական ձեռքբերում։
Պատերազմ և բռնի տեղահանում վերապրած ընտանիքի մայրն ասում է՝ փորձում է զրուցելով ու խաղերի միջոցով շեղել երեխայի ուշադրությունը։ Այս ամենը բնականաբար միայն ֆիզիկական դժվարությունների մասին չէ. «Ծանր է տեսնել երեխաների արցունքներն ու աղեկտուր լացն ինչ-որ մի բան պահանջելիս և մերժում ստանալիս»։
—
Շրջափակված Արցախում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 9000 մարդ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
