Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Մենք սկսում ենք հաշմանդամություն ունեցող արցախցիների և նրանց ընտանիքի անդամների պատմությունների հավաքման մի նախաձեռնություն։
Մենք ցանկանում ենք հասկանալ և ցույց տալ, թե ինչպես է շրջափակումն ազդել հաշմանդամություն ունեցող արցախցիների առօրյայի, անհրաժեշտ պարագաների, սննդի, տրանսպորտի, բժշկական օգնության և այլ ծառայությունների հասանելիության վրա:
Կիսվելով Ձեր պատմությամբ, դժվարություններով և զգացողություններով դուք կօգնեք մեզ և աշխարհին տեսնելու իրականությունը:
Ձեր պատմությունները ստանալուց հետո մենք կսրբագրենք դրանք՝ հրապարակելով մեր սոցիալական մեդիայի էջերում և՛ հայերեն, և՛ անգլերեն։ Ձեր պատմություններում տեղ գտած խնդիրների մասին տեղեկությունները կօգտագործվեն նաև մեր զեկույցներում և միջազգային դերակատարների հետ նամակագրություններում։
Ձեր պատմությունը պատմելու եք անանուն, իսկ ընթացքում ազատորեն կարող եք չպատասխանել ցանկացած հարցի, որը բարդ է Ձեզ համար էմոցիոնալ առումով։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
