Վերջին ինն օրերին՝ հունիսի 15-ից, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի գործողությունների հետևանքով լիակատար շրջափակման մեջ է՝ առանց հումանիտար շարժի։ Այս շրջափակումը լուրջ դժվարություններ է առաջացրել շուրջ 120,000 հայերի, այդ թվում՝ ավելի քան հաշմանդամություն ունեցող 9,000 անձանց համար, որոնք չունեն սննդամթերքի և դեղորայքի բավարար հասանելիություն:
Չնայած այս շրջափակման անօրինական բնույթին (շարունակվում է արդեն վեց ամիս), ժամանակ առ ժամանակ մարդասիրական օգնություն տեղափոխվել է տարածաշրջան: Սակայն ներկայումս մարդասիրական օգնություն չի ցուցաբերվում։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում կազմակերպել հիվանդների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղից կամ բժշկական պարագաներ և դեղորայք մատակարարել տարածաշրջան։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ բոլոր բժշկական կենտրոններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։
Մենք խստորեն կոչ ենք անում մարդասիրական կազմակերպություններին և միջազգային իրավապաշտպան խմբերին արագ և արդյունավետ արձագանքել այս վտանգավոր մարդասիրական իրավիճակին: Չափազանց կարևոր է ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը համընդհանուր պարտավորություն է, որը պետք է պահպանվի առանց բացառությունների:
Ավելին, բոլոր դերակատարների համար շատ կարևոր է զերծ մնալ երկակի ստանդարտներից և միանշանակորեն ընդգծել, որ այժմ ժամանակն է, որ կառավարությունները վճռական քայլեր ձեռնարկեն և պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի նկատմամբ։
Չնայած բետոնե արգելապատնեշները ծանր են, սակայն դրանք հեշտությամբ կհանվեն, երբ Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված լինի դա անել։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
