Մենք ուշադիր հետևում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքին վերաբերող բոլոր զարգացումներին: Որդեգրման բարեփոխումները և արդարության վերականգնման հարցերը նույնպես գտնվում են մեր մշտադիտարկման ջանքերի ուշադրության կենտրոնում:
Այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, տարածում ենք openDemocracy-ի և IrpiMedia-ի այս հետաքննությունը, որը լույս է սփռում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից մեկի վրա։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի դիտարկումները ևս տեղ են գտել այս հետաքննությունում։
«Օրենսդրական փոփոխությունների բացակայությունը նշանակում է, որ մեխանիզմները, որոնք հանգեցրել են ապօրինի որդեգրումների կատարմանը, շարունակում են գործել։ Այս ամենը դուռը բաց է թողնում հետագա նմանատիպ չարաշահումների համար»,- ասել է նա:
Անգլերեն տարբերակը՝ Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
