Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հրապարակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ջատագովության կարիքների գնահատումը

Ուրախ ենք հրապարակելու մեր վերջին հետազոտությունը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության կազմակերպությունների ադվոկացիոն կարիքների գնահատումը։

Այս կարևոր զեկույցը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների կարիքների մասին է։

Այս զեկույցի հրապարակումը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA Armenia) աջակցությամբ՝ «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամութուն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ միջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) կողմից։

Հրավիրում ենք բոլորին կարդալ, կիսվել և քննարկել այս ուսումնասիրության բացահայտումներն ու հուշում-առաջարկները:

Զեկույցը կարող եք գտնել այստեղ՝Առնչվող նյութը

Մատչելի ձևաչափ

Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։

Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։