Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Հայտարարություններ

Լրատվամիջոցների հրապարակումները մշտադիտարկող կամավորի հրավեր

Հայտարարության բարձրախոսի պատկերակ

Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։

Մենք փնտրում ենք կամավոր, ով կմշտադիտարկի լրատվամիջոցների՝ հաշմանդամության թեմայով հրապարակումները:

Կամավորը պատասխանատու է լինելու հետևյալ երկու գործողությունների համար՝
մշտադիտարկել լրատվամիջոցներում հաշմանդամության թեմայով հրապարակումները,
դասակարգել դրանցում տեղ գտած իրավախախտումների մասին տեղեկությունները։

Կամավորից կպահանջվի շաբաթական առնվազն 5 ժամ նշված գործողություններն անելու համար։ Աշխատանքները հնարավոր է հեռավար կազմակերպել, բայց մենք խրախուսում ենք դիտարկել առկա ձևաչափով հանդիպումների անցկացումը մեր գրասենյակում։ Վերջինս գտնվում է Երևանի կենտրոն վարչական շրջանում։

Մենք ակնկալում ենք, որ կամավորը կտիրապետի հայերենին, կունենա վերլուծական հմտություններ և հետաքրքրվածություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով։ Ամենակարևորը՝ կունենա նոր մոտեցումներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։

Սա լավ հնարավորություն է հատկապես այն երիտասարդների համար, որոնք չունեն մասնագիտական կրթություն կամ աշխատանքային փորձ, սակայն ցանկանում են ներգրավվել ոլորտում և ձեռք բերել նոր հմտություններ։

Մենք խրախուսում ենք հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձ նույնականացող կամ հոգեբուժական ծառայություններից օգտվող անձանց՝ դիտարկելու այս հնարավորությունը։ Մենք կանենք հնարավորը աշխատանքները կամավորի կարիքներին համապատասխանեցնելու համար։

Կամավորը չի ստանա որևէ վճար կամ փոխհատուցում իր ժամանակի համար, բայց կփոխհատուցվի իր աշխատանքների կատարման ընթացքում արված ծախսերի համար, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերը:

Եթե դուք հետաքրքրված եք մեզ աջակցելով, խնդրում ենք ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային փոստին (info@dra.am) նամակով հայտնել Ձեր հետաքրքրությունը։ Նամակները խնդրում ենք ուղարկել մինչև ապրիլի 3-ը։

Շնորհակալություն մեր գործունեությանն աջակցելու այս հնարավորությունը դիտարկելու համար:


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։