Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – իրավական խորհրդատվական ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – իրավական խորհրդատվական ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է իրավական խորհրդատվական ծառայություններ մատուցողների։

Փորձագիտական ծառայության նպատակը

Ծառայություններ մատուցողը պետք է իրավական խորհրդատվություն տրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ հեռավար միջոցներով։

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Իրավական խորհրդատվություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ այդ թվում՝ հեռավար միջոցներով,
  • Կազմել վերափորձաքննության կամ վերադասության կարգով բողոքարկման համար փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և առնչվող այլ փաստաթղթեր,
  • Ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին,
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ։

Պահանջվող որակավորում

  • Իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավագիտության ոլորտում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի և վարչարարության հիմունքների իմացություն 
  • Հայերենի գերազանց իմացություն

Ժամկետները և այլ մանրամասները

Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. հոկտեմբերի 25-ից։ Ավարտը՝ 2023 թ․ հուլիս։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների կողմից առաջարկների ներկայացումը։ 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. հոկտեմբերի 24-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/EMG-022/301»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

Ծրագրի մասին

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության
միջոցով» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել համավարակի և պատերազմի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ դրա նախապայման դիտելով բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի արդյունավետությունը և օրինականությունը։

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի Strive շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։