«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն այս գիշեր և կեսօրին նամակներ է ուղարկել Հաշմանդամության եվրոպական ֆորումի, Հյումանիթի ընդ ինքլյուժն և ՍԻԲԻԷՄ կազմակերպությունների ղեկավարներին։
Նամակներում նշել ենք, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունները վտանգում են հաշմանդամություն ունեցող հայաստանցիների կյանքն ու առողջությունը։
Մենք ընդգծել ենք նաև, որ հրետակոծության թիրախներից մեկը Վարդենիսն է, որտեղ գտնվում է Հայաստանի ամենամեծ հաստատությունը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում է ապրում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձ։
Մենք խնդրել ենք տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց հումանիտար հարցերով զբաղվող վերոնշյալ կազմակերպություններին՝
— Հայտարարությամբ դիմել Ադրբեջանին, որպեսզի րոպե առաջ դադարեցնի պատերազմը.
— Գրել կառավարություններին և Եվրոպական միության կառույցներին, որպեսզի անեն ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և հնարավոր հումանիտար աղետը կանխելու համար.
— Հրավիրել միջազգային դերակատարների ուշադրությունը՝ հրատապ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հաստատություններում գտնվողների անվտանգության ապահովման նպատակով:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
