Առաջին անգամ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկվեցին հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության քաղաքականության հարցերը։
Քննարկման ժամանակ խուլ և թույլ լսող անձինք և իրենց ներկայացնող կազմակերպությունները, հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչները, ուսումնական հաստատությունները և մյուս դերակատարները ներկայացրեցին իրենց մտահոգությունները և առաջարկները՝ կապված ոլորտի ձևավորման անհրաժեշտության հետ։
Հաշվի առնելով, որ հայերեն ժեստերի լեզվի մասնագետների (ոչ մանկավարժների) ձևավորման համար չկան միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր, խիստ սահմանափակ է նաև թարգմանիչների թիվը։ Վերջինիս պատճառով խուլ անձինք բախվում են բազմաթիվ դժվարությունների հասարակական տարբեր հարաբերություններում՝ կրթություն ստանալիս, պետական ծառայություններից օգտվելիս և այլն։
Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները լսեցին մասնակիցների առաջարկները և պատրաստակամություն հայտնեցին բոլորի հետ համագործակցությամբ մշակել արդյունավետ լուծումներ։
—
Քննարկումը կազմակերպել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
