Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Հրավիրում ենք շահագրգիռ բոլոր կողմերին հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնահարցի քննարկմանը:
Ակնկալում ենք հայերեն ժեստերի լեզվով հաղորդակցվող անձանց իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններից, թարգմանիչներից, ուսումնական հաստատություններից և այլ դերակատարներից ստանալ առաջարկներ թարգմանիչների կրթության համակարգի ձևավորման նպատակով։
Մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը մինչև հունիսի 23-ը՝ ժամը 18:00-ն։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
