Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Գյումրիում քննարկել ենք կրթության, զբաղվածության և խելամիտ հարմարեցումների հարցերը

Երեկ Գյումրիում քննարկում էինք հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և զբաղվածության մարտահրավերները և առաջնահերթությունները։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը խոսեց հաշմանդամության հիմքով խտրականության և աշխատավայրում խելամիտ հարմարեցումների մասին։
Ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ գործատուները պետք է հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և անեն հնարավորը՝ ապահովելու աշխատանքի հարմար լինելը անձի համար։

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը և Սիվիտտա Հայաստանը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։