Մանկատներին գումար նվիրաբերելը տարածված պրակտիկա է: Թեև այն հաճախ արվում է լավ նպատակներով, այն իրականում վնասում է երեխաներին մի շարք պատճառներով։
Ամեն տարի բարերարները միլիոնավոր դրամներ են ուղղում երեխաների հաստատություններին։ Թեև առանձին-առանձին յուրաքանչյուր նվիրատվություն, այցելություն կամ կամավորական աշխատանք կարող է աննշան թվալ, բայց ուղղվող ռեսուրսները փաստացի ահռելի են։ Երբ այդքան մեծ գումար և ռեսուրս կա, հատկապես նման չկարգավորված միջավայրում, դա կարող է լինել փող աշխատելու գրավիչ և հեշտ միջոց:
Սակայն հուսադրող է, որ աճում է այն բիզնեսների, բարեգործական կազմակերպությունների և անհատների թիվը, որոնք հեռանում են այդ հաստատություններից։ Նրանք իրենց միջոցներն ուղղում են ոչ թե հաստատություններին, այլ համայնքային ծառայություններին, որոնք պայքարում են, որպեսզի երեխաներն ապրեն ընտանիքներում՝ կենսաբանական կամ ոչ։
Հաստատություններում ներդրումները չեն կարող արդարացվել և պետք է արգելվեն: Ներդրումները պետք է ուղղվեն երեխաների անհապաղ դուրս բերմանը և ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ և համապատասխան աջակցության տրամադրմանը:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
