Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

2017–2021 թվականների համալիր ծրագրի 62 միջոցառումներից լիովին իրականացվել է 23-ը

Ահա թե որքանով են 2017-2021 թվականների կառավարությունները կատարել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ռազմավարական փաստաթղթով ամրագրված «խոստումները»։ Նախատեսված 62 միջոցառումներից միայն 23-ն են լիովին իրականացվել:

Արդյունքների վերլուծության հիման վրա մշակել ենք գործնական առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, համալիր ծրագրի իրականացման համար պատասխանատու մյուս մարմիններին։

—
Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։ Հետազոտությունում արտահայտված տեսակետները (բովանդակությունը) կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Մատչելի ձևաչափ

Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։

Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։