Շուրջ չորս տասնյակ պետական և ոչ պետական կազմակերպություններ համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ նպաստելու հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին։
Հուշագրի ստորագրմամբ կողմերը մտադիր են այս հարթակն օգտագործել բժշկական համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշում կայացնողների միջև բանավեճի, երկխոսության և փոխգործակցության նպատակով։
Հուշագիրը ստորագրել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։
Որպես հաշմանդամություն, այդ թվում՝հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն, կոալիցիայի շրջանակներում առաջնահերթ ենք համարում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և (կամ) հոգեկան առողջության ծառայություններից օգտվող (նախկինում օգտված) անձանց ձայնը լսելի դարձնելը, ուղղակի մասնակցության ավելի լայն հնարավորությունների ընձեռումը։ Մեր առաջարկով այս դրույթն ամրագրված է հուշագրում որպես համագործակցության առանձին ուղղություն։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
