Լավ լուր մեր կազմակերպության համար
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դարձել է Հաշմանդամության եվրոպական ֆորումի ասոցացված անդամ:
Հաշմանդամության եվրոպական ֆորումի խորհուրդը մարտի 11-ի նիստում բավարարել է մեր անդամակցության հայտը։ Մենք միակ հայաստանյան կազմակերպությունն ենք, որն այժմ անդամակցում է Ֆորումին։
Արդեն 25 տարի Ֆորումը համախմբում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություններին ամբողջ Եվրոպայից։ Այն պաշտպանում է Եվրոպայում ավելի քան 100 միլիոն հաշմանդամություն ունեցող անձանց շահերը։
Ֆորումը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և հաշմանդամություն ունեցող անձանց ուժեղ և միասնական ձայնն է ամբողջ Եվրոպայում:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
