Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Անձնական օգնականի ծառայությունը պետք է ապահովի անձի որոշումների և անկախության նկատմամբ հարգանքը

Անձնական օգնականի ծառայությունը չպետք է նույնացնել կամ շփոթել խնամակալության գործող համակարգի հետ։ Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս պետք է բացառվի որևէ անձի, այդ թվում` անձնական օգնականի կամայական միջամտությունը հաշմանդամություն ունեցող անձի որոշումների կայացմանը: Այս ծառայությունն անձի կողմից ղեկավարվող մարդկային աջակցություն է՝ անկախ կյանքի ապահովման միջոց:

Հանրային քննարկման է ներկայացվել այս հարցը կարգավորող իրավական ակտը՝ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը։ Նախագիծը կարող է բարելավվել Ձեր առաջարկների և դիտարկումների միջոցով՝ Առնչվող նյութը

Նախագիծը մշակվել է ՄԱԶԾ և Յունիսեֆ Հայաստանի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նախագծում արտահայտված դիրքորոշումները պատկանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ տեսակետների հետ։

Նախագծի մշակմանն իր փորձագիտական աջակցությունն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։