Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակից դառնան իրենց վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը՝ գաղափարների մշակումից մինչև մշտադիտարկում։ Մենք խորհրդակցությունների շարք ենք իրականացնում բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնց փորձը կարող է արժեքավոր լինել կառավարության համար առաջիկա հինգ տարվա ծրագրերը պլանավորելիս։
Խորհրդակցության արդյունքները վերածվում են առաջարկների, և կարող են տեղ գտնել այս կարևոր փաստաթղթում` համալիր ծրագրում։
Այս խորհրդակցությունը հնարավոր է դարձել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Այս խորհրդակցության կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալ ենք «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնին։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
