«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներկայացնում է Հայաստանում գործող պետական բուհերում և պետական մասնակցությամբ (ոչ ամբողջական ցանկ) բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն՝ ըստ կրթական ծրագրի և ուսանողների սեռի։
Տվյալները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. սեպտեմբերի 8-ի գրության։
Ներքոհիշյալ բուհերում սովորում է հաշմանդամություն ունեցող 265 ուսանող։ Հաշմանդամություն ունեցող ուսանողների թվով առաջատարը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է։ Այնտեղ սովորում է 34 ուսանող։ Հաջորդում են Երևանի պետական համալսարանը (31 ուսանող) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (26 ուսանող): Պետության մասնակցությամբ բուհերից առաջատարը Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ 21 ուսանող։
Հաշմանդամություն ունեցող ասպիրանտների թիվն ընդամենը 2-ն է։ Նրանցից մեկը սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ մյուսը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Հաշմանդամություն ունեցող ուսանողների միայն 28%-ն են կանայք՝ 75 ուսանող։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը սովորում է բակալավրի ծրագրում՝ 62 ուսանող։ 8 կին սովորում է մագիստրատուրայում, 5-ը` կլինիկական օրդինատուրայում։ Հաշմանդամություն ունեցող կին ասպիրանտներ չկան։ Հաշմանդամություն ունեցող կին ուսանողների թվով առաջատարը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 22 ուսանող։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
