Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Կառավարության 2021–2026 թվականների ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների տեսանկյունից

Ազգային ժողովն ընդունել է կառավարության 2021–2026 թվականների ծրագիրը։ Ներկայացնում ենք մեր դիտարկումներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող դրույթները։

Ծրագրի տեքստը հրապարակվել է այնպես, որ մատչելի չէ տեսողության խնդիրներ ունեցող այն անձանց, որոնք էկրանի ընթերցիչ են օգտագործում։ Ծրագիրը նաև հասանելի չէ այլ ձևաչափերով (ժեստերի լեզու, հեշտ ընթերցվող տարբերակ, աուդիո և այլն)։

Վարչապետը երեք ժամ տևած ելույթում ուղղակիորեն չանդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերին։

Իսկ ի՞նչ է պլանավորել կառավարությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները 2021-2026 թվականներին։

1) Կարևորվելու են հոգեկան առողջության պահպանման ոլորտի բարեփոխումները, այդ թվում՝ որակյալ արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը, մանկական հոգեբուժական ծառայության ուժեղացումը։
2) Մինչև 2024 թվականն ապահովել անցումը համընդհանուր ներառման հանրապետության բոլոր նախադպրոցական հաստատություններում։

3) Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։
4) Կառավարությունը շարունակելու է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը։

5) Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։